Մահացել է արգենտինացի հայտնի ռեժիսոր Լեոնարդո Ֆավիոն

01:49 • 06.11.12

Այսօր Բուենոս Այրեսում մահացել Արգենտինայի ամենահայտնի կինոգործիչներից մեկը` Լեոնարդո Ֆավիոն, հաղորդում է BBC-ն:


Ֆավիոն նաև հայտնի է որպես դրամատուրգ, երգիչ, դերասան և այլախոհ: Նա ակտիվ քաղաքացիական դիրքորոշում էր ցուցաբերում և 1976 -1987թթ. ստիպված էր վտարանդի լինել:


Ռեժիսորը մահացել է 74 տարեկանում թոքաբորբի հետևանքով:


Լեոնարդո Ֆավիոյի ամենահայտնի ֆիլմերից են` «Միայնակ տղայի պատմությունը», «Նազարենո Կրուս և գայլը», «Անիսետոյի և Ֆրանցիսկի մասին ռոմանսը»: