Հարիսոն Ֆորդը պատրաստ է նկարահանվել «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմում

15:19 • 07.11.12

Աշխարհահռչակ ամերիկացի դերասան Հարիսոն Ֆորդը պատրաստակամություն է հայտնել կրկին նկարահանվել հանրահայտ «Աստղային պատերազմներ»-ի նոր՝ 7-րդ ֆիլմում, որի էկրանավորման իրավունքը պատկանում է Disney ընկերությանը, գրում է The Guardian-ը։

 

70-ամյա Ֆորդը նշել է, որ ինքն անչափ երջանիկ է կրկին նկարահանման հրապարակում հայտնվել իր ընկերների՝ Մարկ Համիլի և Քերի Ֆիշերի հետ, որոնց հետ արդեն խաղացել է «Աստղային պատերազմներ»-ի նախկին ֆիլմերում։

 

1977թ.-ին նկարահանված ֆիլմում Ֆորդի խուլիգանական կերպարը՝ Հան Սոլոն, ըստ սցենարի, պետք է մահանար, սակայն հաշվի առնելով, թե այդ կերպարը որքան սիրված էր հանդիսատեսի կողմից, նրան հաջողվեց խուսափել «մահից»։
 

«Աստղային պատերազմներ»-ի 7-րդ ֆիլմն էկրան կբարձրանա 2015 թ.-ին։