Թուրքերենով լույս է տեսել «Հայերն Օսմանյան կայսրությունում՝ 1915թ.-ից առաջ» աշխատությունը

11:34 • 07.11.12

Ռայմոնդ Հ. Գևորգյանի և Փոլ Բ. Փաբուջյանի համատեղ աշխատությունը՝ «Հայերն Օսմանյան կայսրությունում՝ 1915թ.-ից առաջ» վերնագրով, լույս է տեսել թուրքերենով, տեղեկացնում է «Ակօս»-ը։

 

Այն պատմում է Անատոլիայում եղած ավելի քան 2 900 բնակավայրի՝ հայաբնակ քաղաքների, ավանների և գյուղերի մասին, 1 000-ից ավելի լուսանկարներով ներկայացնում պատմական եկեղեցիներ, դպրոցներ և այլ շինություններ։
 

Թուրքերենով լույս տեսած գիրքը տպագրվել է Ֆրանսիայում՝ 20 տարի առաջ։
 

Գիրքը բաղկացած է երկու մասից։
 

Դրանք պատմում են 19-րդ դարի երկրորդ կեսի մասին, երբ հայերը ներգրավված էին կրթական, մամուլի ու տպագրության, կրոնական, տնտեսական և քաղաքական հարցերում։
 

«Մարդիկ և նրանց ապրած հողերը» վերնագրված բաժնում ներկայացվում է հայ բնակչությունը՝ գյուղ առ գյուղ, թաղամաս առ թաղամաս։ Ստամբուլ, Իզմիր, Իզմիթ, Անկարա, Սըվազ, Տրապիզոն, Քայսերի, Ադանա, Դիարբեքիր, Էրզրում, Վան և կայսրության այլ նահանգներում հայկական բնակավայրերն ուսումնասիրած Գևորգյանը հիշատակում է նաև դեռևս մինչև Հռոմեական կայսրություն ձգվող պատմական շինությունները։