Անդրեյ Տարկովսկու նամակներն ու ձեռագրերը կվաճառվեն աճուրդում
Sotheby's բրիտանական աճուրդի տունը վաճառքի կհանի ռուսաստանցի ականավոր ռեժիսոր Անդրեյ Տորկովսկու գործունեության հետ կապված արխիվը, հայտնում է Вести-ն:
Արխիվի համար սահմանված է նախնական 80 – 100 հազար ֆունտ գումար:
Արխիվը վաճառքի համար տրամադրել է Տարկովսկու աշակերտուհի, անձնական քարտուղար և բարեկամ կինոռեժիսոր Օլգա Սուրկովան: Դրանում ներառված են նամակներ, ձեռագրերի սևագրեր, աուդիոձայնագրություններ և լուսանկարներ:
Վաճառքի կհանվի նաև Լեոնիդ Բրեժնևին ուղղված նամակը, որում Տարկովսկին խնդրում է իրեն թույլ տալ աշխատել ԽՍՀՄ-ում և խորհրդային վարձույթ մտցնել իր աշխատանքները:
Ըստ Sotheby's-ի՝ այս վաճառանմուշը բացառիկ է, իսկ դրա նյութերը «Տարկովսկու հետ կապված միակ փաստաթղթերն են, որ տեսանելի ապագայում կհայտնվեն շուկայում»:










