Համբուրգում ներկայացվել են զուգարանի թղթից պատրաստված արվեստի գործեր (լուսանկարներ)

18:01 • 07.11.12

Գերմանական Համբուրգ քաղաքում կազմակերպվել է բացառիկ մի ցուցահանդես, որի շրջանականերում ներկայացվել են սովորական զուգարանի թղթից պատրաստված արվեստի գործեր, հայտնում է One News Page-ը։

 

Արտասովոր աշխատանքերի հեղինակն է ազգությամբ թուրք Շաքիր Գեքսբեքը, ով պատմել է, որ Trans-Layers խորագրով նմուշների շարքը ստեղծելու հարցում իրեն ոգևորել են ամենասովորական իրերը, որոնք մարդիկ չեն էլ նկատում կենցաղում։

 

Ընդհանրապես Գեքսբեքը հայտնի է  ոչ ավանդական իրերից գլուխգործոցներ պատրաստելու ունակությամբ։ Ավելի վաղ նա կազմակերպել է մի շարք ցուցահանդեսներ, որոնց ընթացքում ներկայացրել է ջարդված անձրևանոցներից, կախիչներից ու հին ցախավելներից պատրաստված աշխատանքներ։