Դենիել Քրեյգը դարձել է «Տարվա բրիտանացի դերասան»

16:45 • 08.11.12

Բրիտանիայի կինոակադեմիայի (BAFTA) որոշմամբ՝   դերասան Դենիել Քրեյգը ճանաչվել է «Տարվա բրիտանացի դերասան», գրում է Обозреватель-ը։

 

Մրցանակը դերասանին շնորհվել է Հոլիվուդի Beverly Hilton հյուրանոցում, հանդիսավոր միջոցառման ժամանակ։ Միջոցառմանը ներկա են եղել «007. կոորդինատները Սքայֆոլ» ֆիլմի ռեժիսոր Սեմ Մենդեսը և Բոնդի նոր աղջիկները՝ Բերենիս Մարլոն և Նաոմի Հարիսը։

 

Այդ ընթացքում «բոնդիանայի» նոր սերիան շարունակում է ստանալ հանդիսատեսի հիացած արձագանքները և, իհարկե, գումարները։ Չնայած որ ֆիլմը դեռևս չի հայտնվել հյուսիսամերիկյան վարձույթում, նրա հավաքած գումարը կազմել է 287 մլն դոլար։