Ալեն Դելոնն այսօր դառնում է 77 տարեկան

13:10 • 08.11.12

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը (ամբողջական անունը՝ Ալեն Ֆաբյեն Մորիս Մարսել Դելոն) այսօր նշում է իր ծննդյան 77-ամյակը։

 

Տաղանդաշատ դերասանը լույս աշխարհ է եկել 1935 թ.-ի նոյեմբերի 8-ին՝ ֆրանսիական Սո քաղաքում՝ կինոթատրոնի տիրոջ ընտանիքում։

 

Երբ լրացել է տղայի 3 տարեկանը, նրա ծնողներն ամուսնալուծվել են, արդյունքում փոքրիկ Ալենը ստիպված է եղել իր մանկությունն անցկացնել դայակի՝ մադամ Ներոյի հետ։

 

Դպրոցից հետո Դելոնի մայրը որոշում է, որ որդին պետք է երշիկագործ դառնա։ Արդյունքում նա ստանում է համապատասխան դիպլոմ և գործնի անցնում տեղի խանութներից մեկում։

 

17 տարեկանում Դելոնն արդեն երազում էր օդաչուի մասնագիտության մասին, և որպես պայմանագրային զինծառայող՝ ծառայում է բանակում։

 

Զորացրումից հետո վերադառնում է Փարիզ և ընկերների խորհրդով որոշում է իր ուժերը փորձել կինոյի բնագավառում։ Դելոնի անդրանիկ ֆիլմը ՝ «Երբ խառնվում է կինը», նրան հաջողություն չբերեց։ Ռեժիսորները նրա մեջ ավելի շատ բարետես երիտասարդ էին տեսնում, քան տաղանդավոր դերասան։

 

Սակայն 1960թ.-ին կինոքննադատները հիացմունքով խոսեցին Դելոնի դերասանական վարպետության մասին, որը նա ցուցադրել էր «Վառ արևի վրա» ֆիլմում։

 

Այնուհետև հաջորդում են հաջողության տարիները, երբ Դելոնը նկարահանվում է իտալացի ռեժիսորների մոտ, ինչպես նաև Հոլիվուդում։ Հիմնականում նա մարմնավորում էր հանցագործների և կնամոլների կերպարներ։

 

Ալեն Դելոնն իր ուժերը փորձել է նաև թատրոնում և պրոդյուսերական ոլորտում՝ այստեղ ևս հասնելով լուրջ հաջողությունների։
 

«Ինձ մոտ 3 բան է լավ ստացվում՝ աշխատանքս, հիմարություններ և երեխաներ»,- իր մասին ասոլ է հանրահայտ դերասանը։