Դենիել Քրեյգը խոստովանել է, որ իրեն դուր չի գալիս 007 գործակալի դերը

15:59 • 08.11.12

«007. կորդինատները Սքայֆոլ» մարտաֆիլմի պրոմո-արշավի ընթացքում դերասան Դենիել Քրեյգը չէր հոգնում կրկնել, որ հիացած է իր հերոսով, հայտնում է filmpro-ն։

Սակայն Rolling Stone ամսագրին տված նոր հարցազրույցում նա անսովոր կտրուկ արտահայտություններով խոստովանել է, որ իրեն հոգնեցրել է 007 գործակալի դերը, և նա հաճույքով կհրաժարվեր նրանից, եթե չլիներ ճնշումը ստուդիայի կողմից։

 

Հարցազրույցի հատվածը, որը մեջբերում է EntertainmentWise-ը, զարմացնում է և՛ ձևով, և՛ բովանդակությամբ. դերասանին կարծես փոխել են։ Քրեյգը, ով պայմանագիր է ստորագրել Բոնդի մասին 5 ֆիլմի համար, իբրև թե իրավիճակը նման կերպ է մեկնաբանել.

«Ես փորձել եմ դուրս գալ ֆրանշիզից հենց այն պահից, երբ ընկել եմ նրա մեջ։ Սակայն ինձ թույլ չտվեցին, ստիպված էի համաձայնվել ևս մի քանի ֆիլմի համար։ Տեսնենք՝ սա ինչ արդյունքներ կտա»,- ասել է դերասանը։

 

Քրեյգը նկատի է ունեցել նոր «007. կոորդինատները Սքայֆոլ» լրտեսական մարտաֆիլմը, որը եվրոպական վարձույթում հայտնվել է հոկտեմբերի վերջին և հասցրել է Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում հիթ դառնալ։