Գուրջիևի անվան համույթի աշխատանքը լավագույն ժողովրդական ալբոմ՝ ըստ Edison Awards-ի

19:10 • 08.11.12

Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի (հիմնադիր գեղարվեստական ղեկավար՝Լևոն Իսկէնեան) Music of Georges I.Gurdjieff ձայնասկավառակը հոլանդական Edison Awards-ի կողմից հաղթող է ճանաչվել «Լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում:

 

Այս մասին հայտնում է հեղինակավոր մրցանակի կայքը՝ նշելով, որ «ժյուրին շատ տպավորված էր», ինչն արտահայտել է ալբոմի օգտին «միաձայն քվեարկությամբ»:

 

Edison Awards-ն ասպարեզում ունեցած իր կարևորությամբ չի զիջում ամերիկյան Grammy-ին կամ ֆրանսիական Victoire-ին:


Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթը հիմնադրվել է 2008 թ.-ին և կոչվել ի պատիվ 19-20-րդ դարերի հունահայ միստիկ փիլիսոփա, կոմպոզիտոր և ճանապարհորդ Գեորգի Գյուրջիևի, որի գործերը և ներկայացված են հաղթած ձայնասկավառակում: