Hamann ստուդիան 95 000 եվրոյով կգունազարդի McLaren սուպերմեքենան (լուսանկարներ)

01:13 • 08.11.12

Արվեստի նախագիծ, որի շրջանակներում McLaren MP4-12C-ը կվերածվի «արվեստի գործի», ներկայացրել է Hamann թյունինգ ստուդիան:
 

Աերոդինամիկ որոշ էլեմենտների և անվասկավառակների մոդերնիզացման հետ միասին սուպերմեքենայի գունազարդումը կբարձրացնի գինը 95 000 եվրոյով, հաղորդում է vesti.ru-ն:

Hamann-ի memoR կոչվող նախագիծը նկարագրվում է որպես «գույնի շքեղ պայթյուն, որը տաղտուկ փողոցները նրբագեղ հարթակի է վերածում»:


Արտաքին դետալների վերափոխման մասով թյուներները նշում են, որ սպորտկուպեի էքստերյերը վերափոխել են 1995թ. Լե Մանի 24 ժամյա մրցաշարում հաղթած հայտնի McLaren F1-ի ոգով:


Մեքենայի արտաքին դետալների որոշ մասը կարբոնից է պատրաստվել, և դրա հիման վրա Hamann-ի մասնագետները պնդում են, որ memoR դառնալով մեքենան բավականին թեթևացել է:


Բացի այդ, սուպերմեքենան համալրվել է ուլտրաթեթև ահռելի R21 անվասկավառակներով, որոնց վրա դիմացից 255/30ZR21 և հետևում 355/25ZR21 չափերի ռետին է հագցված:

 

 

Hamann ստուդիան 95 000 եվրոյով կգունազարդի McLaren սուպերմեքենան (լուսանկարներ)