Կանդինսկու աշխատանքը վաճառվել է Christie's-ում 23 միլիոն դոլարով
Ռուս հայտնի նկարիչ Վասիլի Կանդինսկու «Էսքիզ №8 իմպրովիզացիայի համար» կտավը Նյու Յորքի Christie's աճուրդում վաճառվել է գրեթե 23 միլիոն դոլարով, հայտնում է BBC-ն։
Դա ռեկորդային գին է, որը երբևէ վճարվել է նկարչի աշխատանքների համար։ Նախորդ գնային ռեկորդը պատկանում էր Կանդինսկու «Ֆուգա» կտավին, որը վաճառվել էր 1990թ. 20,9 մլն դոլարով։
1909թ. նկարված կտավը իմպրեսիոնիստների և մոդեռնիստների կտավների աճուրդում գլխավոր դերում էր։
Ի սկզբանե Christie's-ի փորձագետները նախատեսում էին աշխատանքից ստանալ 20-30 մլն դոլար։










