ՀԱՀ-ում Linkin Park-ի համերգի ժամանակ գովազդային վահանակն ընկել է հանդիսատեսի վրա

10:39 • 08.11.12

Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում ամերիկյան հայտնի Linkin Park ռոք խմբի համերգի ժամանակ ուժգին քամու հետևանքով գովազդային վահանակն ընկել է հանդիսատեսի վրա, հայտնում է Корреспондент-ը։


Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, տուժել է առնվազն 20 հանդիսատես, 12-ը հոսպիտալացվել են։

 

Ինչպես հայտարարել է Քեյփթաունի իշխանության ներկայացուցիչ Քայլի Հեթոնը, դժբախտ պատահարը տեղի է ունեցել Green Point մարզադաշտում, որտեղ էլ ընթանում էր բացօթյա համերգը։


Մարզադաշտ ժամանած փրկարարներն արագ հեռացրել են ընկած վահանակը, և ռոք խմբի համերգը շարունակվել է։