Հելեն Ֆիլդինգը 3-րդ վեպն է գրում Բրիջիթ Ջոնսի մասին. գիրքը լույս կտեսնի 2013թ. աշնանը

18:18 • 09.11.12

Բրիտանացի գրող Հելեն Ֆիլդինգը հայտարարել է, որ 3-րդ վեպն է գրում «ողջ Բրիտանիայի սիրելի» Բրիջիթ Ջոնսի մասին, գրում է Газета-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։


Գիրքը լույս կտեսնի հաջորդ տարվա աշնանը՝ անձնական կյանքի և ավելորդ քաշի խնդիրներից տառապող Բրիջիթ Ջոնսի մասին պատմող նախորդ գրքից 13 տարի անց։


«Նոր վեպի գործողությունները տեղի են ունենում ժամանակակից Լոնդոնում, բոլորովին նոր սցենարով։ Ու եթե մարդիկ գիրքը կարդալու ընթացքում ծիծաղեն այնքան, որքան ես եմ ծիծաղում գրելիս, ապա մենք բոլորս միայն շատ ուրախ կլինենք»,- ասել է Ֆիլդինգը։

 

Հրատարակիչ Դեն Ֆրանկլինի խոսքով՝ լավ ծիծաղելի վեպերը հիմա նույնքան հազվադեպ են, «որքան հավի մոտ ատամները»։

«Հելենը մտնում է այդ ընտրյալների խմբի մեջ, նա ստեղծել է Բրիջիթի հիանալի բնավորությունը, ով մեզ ստիպում է ժպտալ։ Ինչպես և միլիոնավոր այլ մարդիկ, ես չեմ համբերում իմանալ, թե ինչ է նրա հետ լինելու»,- մեկնաբանել է հրատարակիչը։

 

Հելեն Ֆիլդինգին լայն ճանաչում է բերել «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» վեպը, որը հրատարակվել է 1998թ. և ծնվել  սյունակից, որը նա վարել է Independent թերթում։ 1999թ. լույս է տեսնում գրքի 2-րդ մասը։ Երկու գրքերի հիման վրա էլ նկարահանվել են համանուն ֆիլմեր։