Ձիեր, զուգագուլպաներ և շատ արև. կայացել է Ռիհանայի Diamonds տեսահոլովակի պրեմիերան (տեսանյութ)
Բարբադոսցի երգչուհի Ռիհանան YouTube-ի իր էջում ներկայացրել է նոր՝ Diamonds երգի տեսահոլովակը, որը MTV-ն անվանել է «ցնծություն աչքի համար»:
Տեսահոլովակում Ռիհանան էքսհիբիցիոնիստական դիրքերից չի ներկայանում, փոխարենն աշխատանքը հագեցած է որոշակի էսթետիկայով: Հատկապես տպավորիչ է նժույգի և երգչուհու «դուետը»:
MTV-ն նկատում է, որ սկզբում ամեն ինչ երազային է, ապա հետապոկալիպտիկ: Ռիհանան կոչ է անում «Փայլել երկնքի ադամանդների պես…»:
Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում Ռիանայի նոր աշխատանքը դիտել է շուրջ կես միլիոն մարդ:










