Ժերար Դեպարդիեն Օլանդի քաղաքականության պատճառով լքում է Ֆրանսիան

13:27 • 09.11.12

Ֆրանսիայում այս տարվա մայիսին Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ սոցիալիստական ուժերի իշխանության գալուց ի վեր լրատվամիջոցներում հաճախակի են հայտնվում լուրեր այն մասին, որ բազմաթիվ հարուստ ու ճանաչված ֆրանսիացիներ լքում են երկիրը, հայտնում է Euromag-ը։

 

Ֆրանսիայի, ինչպես նաև Եվրոպայի ամենահարուստ մարդուն՝ Բեռնար Արնոյին, հաջորդել է աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն, ով ևս պատրաստվում է հեռանալ Ֆրանսիայից և հաստատվել հարևան Բելգիայում։

 

Ստեղծված իրավիճակի «մեղավորը» նախագահ Օլանդի կողմից որդեգրած քաղաքականությունն է հարկային օրենսդրության դաշտում, ինչն ուղղակի անընդունելի է ապահովված ֆրանսիացիների համար։

 

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսին Օլանդի նախաձեռնությամբ 75 %-ով բարձրացվել է գանձվող հարկերի չափը Ֆրանսիայի այն քաղաքացիների համար, ովքեր տարեկան 1 մլն եվրոյից ավելի եկամուտ ունեն։