Հալաբյան փողոցում մեքենան բախվել է գազատար խողովակին

23:45 • 09.11.12

Նոյեմբերի 9-ին, ժամը 21.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 44 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ կայքը։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի ԱԻ արձագանքման խումբը։ Պարզվել է, որ "ֆոլկսվագեն բորա" մակնիշի 34 LT 880 պետհամարանիշներով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման: ժամը 21.50-ի սահմաններում գազի արտահոսքը դադարեցվել է, հրշեջ-փրկարարները իրականացրել են մեքենայի հոսանքազրկման աշխատանքներ: