Ռուսաստանում մեկնարկում է Մայքլ Ջեքսոնի մասին կրկեսային մեգաշոուն (տեսանյութ, լուսանկարներ)
Սանկտ Պետերբուրգում այսօր կկայանա Michael Jackson- The Immortal World Tour կրկեսային շոուն՝ նվիրված երաժշտության հանգուցյալ լեգենդ Մայքլ Ջեքսոնին:
Շոուն մատուցում է Cirque du Soleil-ը, որի մի մասն է ցանկացել լինել ինքը՝ Ջեքսոնը: Սա դարձել է անվանի կրկեսային կոլեկտիվի ամենապահանջված ներկայացումներից. աշխարհի տարբեր քաղաքներում ընդամենը 2-3 ներկայացում է տրվում, քանի որ պահանջարկով պայմանավորված՝ շոուի տեմպերը ռոք շրջագայությունների տեմպեր են հիշեցնում:
Անցած տարի մեկնարկած շոուն ամենահաջողն է համարվել ԱՄՆ-ում, իսկ եվրոպական շրջագայությունը սկսվել է անցած ամիս, Լոնդոնում: Ռուսաստանում ելույթներ կլինեն նաև Մոսկվայում ու Կազանում:
Սյուժեն հիմնված է Մայքլ Ջեքսոնի հիթերի և ֆիրմային խորեոգրաֆիայի դրվագների հիման վրա: Բեմական դեկորացիաները կրկնում են Ջեքսոնի Neverland կալվածքի ինտերիերները:
Այս նախագծի բյուջեն 35 մլն դոլար է:










