«Մեդիա օրենսդրություն»՝ ձեռնարկ հայ ընթերցողների համար

18:40 • 09.11.12

Հրատարակվել է ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի «Լրագրության և զանգվածային հաղորդակցության» դպրոցի դասախոս Ջեյն Քըրթլիի «Մեդիա օրենսդրություն» ձեռնարկի հայերեն տարբերակը:


Գրքի թարգմանությունն իրականացրել է մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը և հրատարակվել է ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի գրասենյակի ժողովրդավարության հանձնաժողովի «Փոքր դրամաշնորհների ծրագրի» շրջանակներում:


Այսօր կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ «Ինտերնյուս-Հայաստանի» տնօրեն Նունե Սարգսյանն ասաց, որ գիրքը կարևոր դերակատարում կունենա մամուլի ոլորտում:


«Անձամբ հանդիպելով գրքի հեղինակի հետ՝ կարող եմ ասել, որ նա այն քիչ մարդկանցից է, որ իր կյանքը տվել է այս ոլորտին, և այդ առումով նրա գիրքն արժեք ունի»,- ասաց նա։


Նունե Սարգսյանը նաև նշեց, որ թարգմանության մեջ իրենք ձգտել են հնարավորինս պահպանել տերմինների բազմազանությունը:


Շնորհանդեսին ներկա էր նաև ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջեյ Թրիլորը, ով իր շնորհակալությունը հայտնեց «Ինտերնյուսին» համագործակցության համար: