Բրիտանացի նկարիչը «գլուխգործոցներ» է ստեղծում կարապի փետուրների վրա (լուսանկարներ)
Բրիտանացի նկարիչ Յան Դավեյն իր տաղանդն արտահայտելու համար, ի տարբերություն մյուս նկարիչների, կտավի փոխարեն օգտագործում է կարապի ճերմակ փետուրներ, գրում է Oddity Central-ը։
Այս աշխատանքները վաճառվում են հազարավոր դոլարներով, իսկ դրանցից յուրաքանյուրն ավարտին հասցնելու համար նկարչից պահանջվում է մոտ 1 շաբաթ։ 46-ամյա արվեստագետը պատմել է, որ իր աշխատանքների համար անհրաժեշտ փետուրները հավաքում է տան մերձակայքում գտնվող լճակից, որը բնակեցված է կարապներով։
Նա նաև նշել է, որ օգտագործում է բացառապես այն փետուրները, որոնք բնական ճանապարհով են վայր ընկել և երբեք դրանք չի պոկում թռչունների վրայից։










