Խավիեր Բարդեմի անունով աստղ՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում
Դերասան Խավիեր Բարդեմի անունով աստղ է հայտնվել Հոլիվուդի Փառքի ծառուղում, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով E! Online-ին։
Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը, որը հայտնվել է վարձույթում, բոնդիանայի 23-րդ մասն է՝ «007. կոորդինատները Սքայֆոլ», որտեղ նա մարմնավորել է հիմնական հակառակորդին։
Բարդեմին նվիրված աստղի տեղադրմանը մասնակցել են ֆիլմի դերասանուհիներ՝ Նաոմի Հարիսը և Բերենիս Մարլոն, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Սամ Մենդեսը։
Խավիեր Բարդեմը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպես «Ծովը ներսում», «Վիկի, Քրիստինա, Բարսելոնա», «Բյութիֆուլ», «Կեր, աղոթիր, սիրիր»։ Վերջերս դերասանը նկարահանվել է Թերենս Մալիքի «Դեպի հրաշքը» ֆիլմում, որի պրեմիերան կայացել է սեպտեմբերին, Վենետիկի կինոփառատոնում։










