2012թ-ի ընթացքում մամուլում հայտնված ամենատպավորիչ լուսանկարները
Բրիտանական Daily Mail պարբերականը ներկայացրել է 2012 թ. ընթացքում լրատվամիջոցներում հայտնված ամենատպավորիչ լուսանկարները, որոնք հանդիսանում են վառ արտացոլումն այն աշխարհի, որում մենք ապրում ենք։
World Press Photo մրցույթի շրջանակներում միմյանց հետ մրցել են փորձառու ֆոտոլրագրողների և լուսանկարիչների աշխատանքները, իսկ հաղթող է ճանաչվել իսպանացի Սամուել Արանդայի լուսանկարը, որն արվել է Եմենում և ներկայացնում է վիրավոր զավակին իր գիրկն առած մուսուլման կնոջը։
Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել են 5 հազար լուսանկարիչներ՝ ներկայացնելով 100 հազարից ավելի աշխատանքներ։ Դրանք մինչև նոյեմբերի 27 կուցացադրվեն Լոնդոնի պատկերասրահներից մեկում։










