ԿՀՎ-ի ղեկավարը հրաժարական է տվել կնոջը դավաճանելու պատճառով

11:12 • 10.11.12

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Դևիդ Պետրեուսը որոշել է հեռանալ իր պաշտոնից, ինչը կապված է օրինական կնոջը դավաճանելու փաստի հետ, հայտնում է Life News-ը։

 

«Երեկ երեկոյան ես այցելեցի Սպիտակ Տուն և խնդրեցի նախագահին հավանություն տալ  ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին իմ դիմումին։ 37 տարի ամուսնացած լինելով հանդերձ՝ ես ինձ անընդունելի  թուլություն եմ թույլ տվել՝ ներքաշվելով  արտամուսնական կապի մեջ։ Նման վարքն անընդունելի է թե՛ ամուսնու, թե՛ ԿՀՎ-ի ղեկավարի տեսակետից»,- նշվում է 60-ամյա Պետրեուսի նամակում։

 

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, իր հերթին, հայտարարել է, որ ընդունել է Պետրեուսի հրաժարականի դիմումը և որ լիովին վստահում է ղեկավարի պարտականությունները ստանձնած Մայքլ Մորելին և ԿՀՎ-ի մյուս աշխատակիցներին։