Ֆրանսիայում այսուհետ կպատժվեն մարմնավաճառների հաճախորդները

13:11 • 10.11.12

Ֆրանսիայի իշխանությունները՝ մարմնավաճառության դեմ պայքարի հարցում, միանգամայն նոր տարբերակ են մշակել։ «Այսուհետ այս ոլորտի բոլոր հաճախորդները պատժվելու են»,- գրում է Euromag-ը։

 

Ֆրանսիայի կանանց իրավունքների պաշտպանության հարցերով նախարար Նաջատ Վալո Բալկասեմը հայտարարել է, որ արդարացի չէ ամբողջ պատասխանատվությունն ու մեղքը բարդել միայն մարմնավաճառուհիների վրա։

 

Նրա խոսքով, իշխանություններն առաջին հերթին պետք է պայքարեն նրանց դեմ, ովքեր կանանց ներգրավում են նման անբարոյական գործերի մեջ, ինչպես նաև պետք է պատժվեն այն տղամարդիկ, ովքեր օգտվում են կանանց առաջարկած ծառայություններից։ Մարմնավաճառների հաճախորդները կպատժվեն` դրամական խոշոր տուգանք վճարելով։