MTV-ն հետմահու հատուկ մրցանակ է շնորհել Ուիթնի Հյուսթոնին
MTV Europe Music Awards երաժշտական հեռուստաալիքը ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնին հետմահու արժանացրել է հատուկ մրցանակի, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Հյուսթոնին շնորհվել է «Համաշխարհային պաշտամունք» մրցանակը՝ փոփ-երաժշտության ասպարեզում ունեցած ներդրման համար:
MTV Europe Music Awards-ը շնորհվում է 1994-ից: «Համաշխարհային պաշտամունք» մրցանակը շնորհվում է 2010-ից: Նախկինում դրան արժանացել են Queen և Bon Jovi խմբերը:
Եվրոպական երաժշտական մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա կիրակի օրը երեկոյան Ֆրանկֆուրտում:










