Մոտ 1 մլն նոր Jeep Grand Cherokee-ներ և Jeep Liberty-ներ են հետկանչվում վտանգավոր թերության պատճառով
Ամերիկյան «Քրայսլեր» ավտոկոնցեռնը ամբողջ աշխարհում հետ է կանչում ավելի քան 919 հազար Jeep Grand Cherokee և Jeep Liberty արտաճանապարհային ավտոմեքենաներ: Հետկանչի պատճառը անվտանգության բարձիկների թերությունն է, որը կարող է հանգեցնել դրանց բացվելուն մեքենայի ընթացքի ժամանակ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Միայն ԱՄՆ-ում պետք է հետկանչվի 775 հազար մեքենա, 49 հազարը հետկկանչվեն Կանադայում, 22 հազարը Մեքսիկայում, իսկ մնացածը աշխարհի մյուս երկրներում», - այսօր հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները:
ԱՄՆ Ազգային ճանապարհային անվտանգության գործակալության տվյալներով, տվյալ դեֆեկտը արդեն մի քանի դժբախտ դեպքերի պատճառ է հանդիսացել:










