Մերիլին Մոնրոյի լուսանկարները վաճառվել են 750 000 դոլարով (լուսանկարներ)

19:00 • 10.11.12

Հոլիվուդի աստղ Մերիլին Մոնրոյի և այլ աստղերի մի քանի լուսանկարներ աճուրդում վաճառվել են մոտ 2,4 մլն զլոտիով՝ 750 000 ԱՄՆ դոլարով, հայտնում է NY Daily News-ը:

 

Խոսքը լեհական Desa Unicum աճուրդի տան մասին է, որտեղ Մոնրոյի 238 լուսանկարներ են վաճառվել: Դրանց հեղինակը աստղերի լուսանկարներով հայտնի Միլթոն Գրինն է, որը նաև Մոնրոյի մտերիմն ու գործընկերն է եղել:

 

Մերիլինի զուգագուլպաներով սև-սպիտակ լուսանկարը վաճառվել է 16 000, իսկ բալետի պարուհու զգեստովը՝ 20 000 ԱՄՆ դոլարով:

 

Վաճառվել են մասնավորապես 1953 – 1957թթ. ընթացքում արված լուսանկարներ:

 

Սա դարձել է Լեհաստանում ամենամեծ լուսանկարչական աճուրդային վաճառքը: Լուսանկարների համար «պայքարել է» շուրջ 500 հոգի: