Հանդիպել են ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարները
Այսօր կայացել է ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը: Նախարար Նալբանդյանը շնորհավորել է ԼՂՀ նախարարին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ:
Նախարարները մանրամասն քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է ՀՀ և ԼՂՀ արտաքին գործերի
նախարարությունների միջև համագործակցության խորացումը, քաղաքական
խորհրդատվությունների պարբերական անցկացումը:
ՀՀ ԱԳ նախարարն Արցախի իր պաշտոնակցի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:
Հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարի անունից տեղի է ունեցել ընդունելություն` ԼՂՀ արտգործնախարարի պատվին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, որի ընթացքում Կարեն Միրզոյանին հանձնվել է ՀՀ արտգործնախարարության պատվո հուշամեդալը:










