Twitter-ով Օբամաների ամենաշատը տարածված լուսանկարի հեղինակը ամերիկահայուհի Սկաուտ Թուֆանքջյանն է (լուսանկարներ)

19:25 • 10.11.12

Twitter սոցիալական կայքում Բարաք և Միշել Օբամաների ամենից շատ տարածված լուսանկարի հեղինակ Սկաուտ Թուֆանքջյանը պատմել է, թե ինչու և երբ է արել դա, հայտնում է Slate-ը:

 

Ըստ այդմ՝ լուսանկարն արվել է օգոստոսի 15-ին՝ Այովա նահանգի Դուբուկ քաղաքում ավտոբուսային շրջագայության ժամանակ: Պարզվում է Օբաման տիկնոջ հետ գրկախառնվել է մի քանի օր նրան չտեսնելուց հետո: Երբ Միշել Օբաման միացել է շրջագայությանը, ամուսինը գրկել է նրան:


Օբամայի աշխատակազմը, ըստ աղբյուրի, հասկացել է այս լուսանկարի ամբողջ հզորությունը: Սակայն նկարի հաջողության գաղտնիքը ոչ այնքան դրանում պատկերված անձանց ով լինելն է, այլ նրանց գործողությամբ հաղորդածը: Պարզապես ջերմության դրսևորումը հետագայում, սակայն, ասոցացվում էր բացառապես Օբամայի հաղթանակի հետ:

 

Ըստ հեղինակի էլ՝ լուսանկարը արտահայտում է նաև այն, թե մարդիկ ինչպես են վերաբերվում Օբամաներին: Իր կայքում Սկաուտը նշում է, որ Օբամայի թիմում չի աշխատում:

 

Սկաուտը Նյու Յորքից է: Լուսանկարչուհին աշխատում է այնպիսի հեղինակավոր հրատարակությունների հետ, ինչպիսիք են Newsweek-ը, Essence-ը, US News & World Report-ը, Le Monde-ը, The New York Times-ը և այլք:


Թուֆանքջյանը ունի նաև սփյուռքահայ համայնքներին և Արևմտյան Հայաստանին նվիրված ֆոտոշարքեր: