Վայոց ձորում 8-ամյա տղան վրաերթի հետևանքով մահացել է
Նոյեմբերի 9-ին ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.00-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում վրաերթի է ենթարկել 8-ամյա մի տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 14.20-ին, գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կայքից։










