Շարմազանովի արձագանքը՝ Ադրբեջանի ղեկավարության «օրեցօր լկտիացող պահվածքի» վերաբերյալ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովի երեկ արած մի հայտարարությանը։ Հասանովը, մասնավորապես, հայտարարել էր, որ Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կուժեղացնի ճնշումը ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագահների, այդ թվում` ԱՄՆ-ի վրա:
«Այս հայտարարությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի ղեկավարության օրեցօր լկտիացող պահվածքը: Արցախից արևելք ընկած երկրի ավտորիտար իշխանություններն այն աստիճան են գլխապտույտի մեջ ընկել Բաքվի նավթադոլարներից, որ իրենց իրավունք են վերապահում վերջնագրեր ներկայացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին: Կարծում եմ, ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությունը շատերին կհիշեցնի ռուս հայտնի առակագիր Իվան Կռիլովի «Փիղն ու շնիկը»»,- մասնավորապես ասել է Էդուարդ Շարմազանովը։










