Շրի Լանկայում բանտային աբստամբության հետևանքով 27 մարդ է մահացել

09:41 • 10.11.12

Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյի բանտերից մեկում աբստամբություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 27 մարդ է զոհվել, ևս 43-ը վնասվածքներ են ստացել, հայտնում է BBC-ն։

 

Ոստիկանության ներկայացուցիչը պատմել է, որ բանտարակյալները կրակ են արձակել իրավապահների ուղղությամբ, երբ վերջինները խուզարկում են անցկացրել բանտում։ Արդյունքում մի քանի ազատազրկվածների հաջողվել է փախուստի դիմել։

 

Երկրի իշխանությունները տեղի ունեցած իրադարձությունները որակել են որպես վերջին տարիների ընթացքում Շրի Լանկայի ամենադաժան բանտային ապստամբությունը։