Ոստիկանները կանխել են ինքնասպանության փորձը
Նոյեմբերի 9-ին, ժամը 20.00-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ սպայական դասակի ծառայողները շրջագայություն կատարելիս՝ Կիևյան կամրջի վրա կանխել են 56-ամյա մի տղամարդու ինքնասպանության փորձը և նրան ներկայացրել ոստիկանության Մաշտոցի բաժին: Այս մասին հայտնում է Ոստիկանության կայքը։
Տղամարդը խոստովանել է, որ ինքնասպանություն գործելու նպատակով փորձել է Կիևյան կամրջից ցած նետվել: Կատարվում է հետաքննություն:










