Սիրիայի ազգային խորհրդի նոր ղեկավար է ընտրվել քրիստոնյա այլախոհը

13:07 • 10.11.12

Կատարի մայրաքաղաք Դոհայում, որտեղ ընթանում է սիրիացի ընդդիմադիրների հանդիպումը,  Սիրիական ազգային խորհուրդն (ՍԱԽ) իր նոր ղեկավարի պաշտոնում է ընտրել նախկին ուսուցիչ և հայտնի այլախոհ Ջորջ Սաբրային, գրում է Взгляд-ը։

 

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Սաբրան քրիստոնեություն է դավանում, և նրա ընտրվելն այդ պաշտոնում վկայում է այն մասին, որ ՍԱԽ-ն  կոնկրետ դավանանք չունի և կոնկրետ  եկեղեցու չի պատկանում։

 

Սաբրան ասել է, որ իրենց այժմ մեծ քանակությամբ զինամթերք է հարկավոր՝ նշելով, որ ՍԱԽ-ն դեռևս պատրաստ չէ այլ ընդդիմադիր խմբավորումներին միանալ։