Reuters-ի բացառիկ տեսանյութը. սիրիացի ապստամբների վայրագությունը Հարեմ քաղաքում (18+)

11:45 • 10.11.12

Ամերիկյան Huffinghton Post պարբերականն իր կայքում զետեղել է Reuters-ի լրագրողների կողմից նկարահանված ցնցող մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, թե ինչպիսի դաժանությամբ են սիրիացի ընդդիմադիրները վարվում անզեն մարդկանց հետ։

 

Դեպքերը տեղի են ունեցել Հարեմ քաղաքի փողոցներից մեկում, որտեղ 3 ապստամբները պատին են դեմ տվել անզեն տղամարդուն։ Արձակված մի քանի կրակոցներից հետո տղամարդն անշնչացած վայր է ընկնում։

 

Այնուհետև ցուցադրվում է մեկ այլ տեսարան. արնաշաղախ տղամարդն ընկած է գետնին, նրան շրջապատել են զինված ընդդիմադիրները։ Վիրավոր տղամարդը խնդրում է սպանել իրեն, որպեսզի ազատվի տանջանքներից, սակայն ապստամբները հրաժարվում են։

 

Reuters-ի փոխանցմամբ, ընդդիմադիրները շրջափակել են Հալեպից ոչ հեռու գտնվող Հարեմը, և տուն առ տուն անցնելով, փնտրել  Բաշար Ալ Ասադին հավատարիմ մարդկանց։

 

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2011թ.-ի մարտից սկսած ներքաղաքական ճգնաժամի հետևանքով Սիրիայում 35 հազարից ավելի մարդ է զոհվել։