Թուրքիայում 17 զինվոր է մահացել ուղղաթիռի կործանման պատճառով
Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգում ռազմական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 17 զինվոր է զոհվել, հայտնում է Reuters-ը։
Sikorsky ուղղաթիռն ընկել է Հերեկոլ լեռան վրա, իսկ կործանման պատճառ են հանդիսացել եղանակային անբարենպաստ պայմանները։ Սիիրթի նահանգապետ Ահմեդ Այդինի խոսքերով, զինվորները եղել են ժանդարմերիայի հատուկ ուժերի ներկայացուցիչներ։










