Շիրակի մարզում շրջված Երևան-Ստամբուլ ավտոբուսի վիրավորների թիվը 36 է, կա 1 զոհ (տարբերակ 5, տուժածների ցանկ, ֆոտո, վիդեո)

16:00 • 10.11.12

Այսօր, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ղազանչի գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը:


Պարզվել է, որ Երևանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը Երևան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ի մոտ (Ղազանչի գյուղ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: Ըստ նախնական տվյալների` կա 1 զոհ եվ 10 տուժած: Մանրամասները ճշտվում են. կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 


17.00

Վիրավորների քանակն ըստ ԱԻՆ կայքում առկա տեղեկատվության 23-ն է։ 
ԱԻՆ-ից Tert.am-ին հայտնեցին, որ հայտնի է միայն մեքենայի համարանիշները՝ DNT 450։ Իսկ թե որ ընկերությանն է պատկանում այդ ավտոբուսը, դեռևս ճշտվում է։ Հայտնի է միայն, որ դրանով ուղևորվել են մի քանի տարբեր տուրիստական գործակալությունների վաճառած տոմսերով ուղևորներ։
 


 


18.04

ԱԻՆ կայքում տեղադրվել է դժբախտ պատահարի հետևանքով զոհվածի և տուժածների ցանկը, որոնց ընդհանուր քանակը 36-ն է։ Ըստ այդմ. 

ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 1967 թ. ծնված Արաքսի Վրեժի Ղազարյանը:

Տուժածներ`

Բրուտյան Սուսաննա
Կզլգյոզյան Օվսաննա
Մխիթարյան Թամարա
Իսրայելյան Աննա
Գևորգյան Արմինե
Մանուկյան Կարեն
Մանուկյան Ալլա
Սարգսյան Աիդա
Մուրադյան Երազիկ
Սարգսյան Մարիետա
Սիրանյան Անահիտ
Ստեփանյան Բենիամին
Մկրտչյան Ռուբեն
Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոնում ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:

Աբովյան Թամարա
Այվազյան Վարուժան
Առաքելյան Վարդուհի
Բաղդասարով Ռուբեն
Բարսեղյան Վարդան
Իսկանդարյան Մարինե
Իսրայելյան Լուսինե
Խաչատրյան Թեհմինե
Խաչատրյան Քրիստինե
Մալխասյան Հրաչ
Մալխասյան Ստելլա
Մարտիկյան Մարգարիտ
Մելքոնյան Ելիզավետա
Մկրտչյան Խաչատուր
Պետրոսյան Նազելի
Նինջարաձե Լեռի
Նիզարաձե Իրակլի
տեղափոխվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:

Եպիսկոպոսյան Էդիկ
Եպիսկոպոսյան Սեդա
տեղափոխվել են Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոն:

Մանրամասները ճշտվում են. կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 



18.33

Վթարի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Առողջապահության նախարարությունը։ Ըստ այդմ, տուժածներից 22-ը տեղափոխվել են Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոն, իսկ 10 տարեկան ուղևորը՝ Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոց։ Այս պահի դրությամբ վիրավորներից մեկի վիճակը մասնագետները գնահատում են ծանր, իսկ երկուսինը՝ միջին ծանրության։ Նրանք ստացել են մարմնական համակցված վնասվածքներ։ Իրականացվում են անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտություններ, որոնց արդյունքում հնարավոր կլինի ավելի հստակեցնել վնասվածքների ծանրության աստիճանը և որոշել բուժման հետագա ընթացքը։ Եւս երկու տուժածներ թեթև վնասվածքներով գտնվում են Աշոցքի հիվանդանոցում։

Մանկական հիվանդանոցում գտնվող 10-ամյա տղայի վիճակն արդեն բավարար է։ Նրա անրակն է կոտրվել։ Անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո տղան ենթակա է դուրս գրման։


Թեթև վնասվածքներ ստացած մի քանի ուղևորներ էլ Գյումրիի բժշկական կենտրոնում և Աշոցքի հիվանդանոցում առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուն են գնացել։
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են նաև, որ վթարված ուղևորների մեծ մասը գյումրեցիներ են։
 


19.29




Լուսանկարները՝ ՀՀ ԱԻՆ կայքի
Տեսանյութը՝ Գյումրու «Շանթ» հեռուստաընկերության