Ավտովթար Երևանում, վարորդը ոտքի կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր ժամը 08.47-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի (առանց համարանիշի) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և հարվածել էլ. սյանը: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 24-ամյաՆ. Մանուկյանին: Վերջինիս ոտքերի կոտրվածքներով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն:










