Երկրաշարժ Իրանում. Այն զգացվել է նաև Կապանում և Քաջարանում

19:56 • 10.11.12

Այսօր, ժամը 17.57-ին տեղեկություն է ստացվել, որ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արևմուտք:


Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.560 և արևմտյան երկայնության 46.800: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:


ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է Կապան և Քաջարան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ: