Փոլ Մաքքարթնին և իր կինը հրաշքով են փրկվել ուղղաթիռի աղետից

22:33 • 11.11.12

Հռչակավոր երաժիշտ Փոլ Մաքքարթնին և իր կինը` Նենսի Շևելը հրաշքով են փրկվել կյանքից զրկվելուց: Նրանք կարող էին ավիավթարի զոհ դառնալ այս տարվա գարնանը վատ եղանակային պայմանների պատճառով: Ինքնին միջադեպի մասին հայտնի է դարձել միայն այսօր Մեծ Բրիտանիայի տրանսպորտի կառավարման վարչության՝ հրապարակված զեկույցի շնորհիվ, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:


« Մաքքարթնին և իր կինը` Շևելը, 2012թ. մայիսի 3-ին ուղղաթիռով վերադառնում էին Արևելյան սուսեքս դքսություն: Սակայն անձրևի, մթության և ուժեղ քամու հետևանով օդաչուն կորցրել է կառավարումը և փորձել է ուղղաթիռը իջեցնել անմիջապես անտառում», - ասվում է անցկացված հատուկ հետաքննության նյութերում:


Փորձագետները վստահ են, որ 9-տեղանոց Sikorsky S-76C ուղղաթիռը կարող էր կործանվել բարձր ծառերին դիպչելով, քանի որ ուղղաթիռի վրայի բարձրաչափը խափանված էր և որպես գետին գրանցում էր ծառերի կատարները:


«Միայն վերջին պահին է օդաչուն հասկացել, որ ուղղաթիռը իջեցնում է ծառերի վրա և կտրուկ վեր է բարձրացել՝ գտնվելով, մահից բառացիորեն մազի վրա», - նշվում է զեկույցում:


Արդյունքում ուղղաթիռը հնարավոր է եղել բարեհաջող իջեցնել Քենթ դքսությունում՝ Մաքքարթնի տնից 25 կմ հեռավորության վրա:


Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով, գործը կարող է ոստիկանություն փոխանցվել՝ սարքերի անսարքության համար պատասխանատու անձին բացահայտելու համար: