Միք Ջագերի սիրային նամակներն աճուրդի կհանվեն 160.000 դոլարով
Rolling Stones խմբի անդամ Միք Ջագերի՝ նախկին սիրուհուն և առաջին երեխայի մորը՝ Մարշա Հանթին ուղղված սիրային նամակներն աճուրդի կհանվեն։
Աճուրդի հայտարարության մեջ նշվում է, որ 1969թ.-ին 25-ամյա Միքի կողմից գրված նամակները ներկայացնում են նրա պոետիկ էությունը, իսկ դրանց տեքստերը կրքոտ են և հստակ։
Միք Ջագգերն այդ նամակները գրել է Ավստրիալիայում, որտեղ գտնվում էր ֆիլմի նկարահանումների համար։.
Աճուրդային տունը, որին Մարշա Հանթը տվել է 10 սիրային նամակ՝ վաճառելու նպատակով, նախատեսում է դրանք վաճառել 70-100 հազար ֆունտ ստերլինգով (111-160 հազար դոլար)։ Վաճառքը կկայանա դեկտեմբերի 12-ին։










