Երևան-Արտաշատ ավտոճանապարհին «ԶԻԼ»-ը շրջվել է ջրանցքը, վարորդը մահացել է

00:39 • 11.11.12

Նոյեմբերի 10-ին, ժամը 23.12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին (Հովտաշեն գյուղի մոտակայք) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:


Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԶԻԼ» մակնիշի 901 ԼՍ 63 պետհամարանիշով ավտոմեքենան ջրանցքի կողքով երթևեկելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ջրանցքը: Հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել վարորդ` 55-ամյա Ս. Սարգսյանի դին: