Ուկրաինայի 7-րդ գումարման խորհրդարանում 3 հայ կլինի
Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն՝ 7-րդ գումարման խորհրդարանում 3 հայ կլինի, տեղեկացնում է Analitika.at.ua-ն։
Գերագույն ռադայում կաշխատեն Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, հայտնի ձեռնարկատեր Նվեր Մխիթարյանը, ովքեր անցել են «Ռեգիոնների կուսակցության» ընտրացուցակով, ինչպես նաև Խարկովի մարզի նախկին նահանգապետ Արսեն Ավակովը, ով ներկայացնում է միացյալ ընդդիմությունը։
Հիշեցնենք, որ վեցերորդ գումարման խորհրդարանի կազմում ընդամենը երկու հայ է եղել՝ Նվեր Մխիթարյանը և Գարեգին Արությունովը։










