Հրազդան գետում դի է հայտնաբերվել
Նոյեմբերի 12-ին, ժամը 14.00-ին ԱԻ նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Բջնիի խճուղու մոտակայքում գտնվող կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեկեցնում է ԱԻՆ կայքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Արզական գյուղի բնակիչ` 1976 թ. ծնված Սերյոժա Թովմասյանի դին:










