Իսրայելը կրկին գնդակոծել է Սիրիայի տարածքը
Իսրայելցի զինվորականներն այսօր երկրորդ անգամ «նախազգուշական կրակ» են բացել Սիրիայի ուղղությամբ՝ ի պատասխան Գոլանի բարձունքներում ընկած նոր ականի, հայտնում է РИА Новости-ն:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Ըստ РИА Новости-ի աղբյուրի՝ սիրիական ականն ընկել է մոտավորապես այն նույն շրջանում, ինչ նախօրեինը՝ Գոլանի բարձունքների կենտրոնական մասում: Իսրայելական բանակը պատասխանել է կրակով:
Կիրակի իսրայելական բանակը սկսել էր Սիրիայի տարածքից արձակվող կրակոցներին արձագանքելու նոր կանոններով հանդես գալ: Նախօրեին ականանետերի կրակին իսրայելցիները պատասխանել էին «Թամուզ» հրթիռներով:
Գոլանի բարձունքները սիրիական տարածքներ են, որոնք Արաբ-իսրայելական պատերազմների ժամանակ օկուպացրել է Իսրայելը:










