Իսրայելական տանկերը մի քանի սիրիական հրետանային կայան են ոչնչացրել Գոլանի բարձրունքներում
Իսրայելական բանակը այսօր մի քանի սիրիական հրետանային կայան է ոչնչացրել, հայտարարել է Իսրայելի «ՑԱԽԱԼ»-ի (իսրայելական բանակի անվանումն է) հրամանատարությունը, հաղորդում է lenta.ru-ն:
Իսրայելական տանկը կրակ է բացել սիրիական տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ` ինքնագնաց հրետանային կայանից արձակված արկի պայթյունին ի պատասխան, որը ընկել էր Գոլանի բարձրունքներում` իսրայելական հատվածում:
«Տանկերը կրակ են բացել դիրքերի ուղղությամբ, որտեղից արձակվել էր արկը: Գրանցվել է մի քանի ուղղիղ խոցում: Իսրայելը ՄԱԿ բողոքի նոտա է հղել սիրիական կողմի գործողությունների մասով, որոնք հակասում են կրակի դադարեցման համաձայնագրին: Իսրայելը հետագայում կոշտ կարձագանքի նման միջադեպերին», - ասվում է Իսրայելի «ՑԱԽԱԼ»-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ կիրակի իսրայելական բանակը սկսել էր Սիրիայի տարածքից արձակվող կրակոցներին արձագանքելու նոր կանոններով հանդես գալ: Նախօրեին սիրիական հրետանային կայանից իսրայելական կողմ հասած ականի պայթյունին իսրայելցիները պատասխանել էին հակատանկային հրթիռների արձակմամբ:










