Իվանիշվիլին հիասթափված է Ռուսաստանի արձագանքով
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հիասթափված է Վրաստանի կողմից ՌԴ հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցչի նշանակմանը Մոսկվայի առաջին արձագանքով, հաղորդում է BBC-ն:
Այս մասին նա հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ Բրյուսելում կայացած համատեղ մամուլի ճեպազրույցի ընթացքում:
Նրա խոսքով, Զուրաբ Աբաշիձեի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակումը` դա կարևոր քայլ է արված Վրաստանի նոր կառավարության կողմից, սակայն առաջին փուլում Մոսկվայի հայտարարությունները որոշակիորեն հիասթափություն են առաջացրել վարչապետի մոտ:
«Մենք կրկին սպասում ենք և հույս ունենք, որ Ռուսաստանի իշխանությունները հետագա վերլուծություն կանեն և համապատասխան քայլեր կձեռնարկեն», - ասել է Իվանիշվիլին:
Լարվածությունը, որը առկա է երկու երկրների միջև, անցանկայի է կողմերից յուրաքանչյուրի համար, և մենք պետք է կարողանանք և՜ ինչ որ կերպ բարելավել, և՜ զարգացնել մեր պատմական հարաբերությունները, նշել է վարչապետը:










