Վրաստանի դեսպանները դեմարշի են ենթարկել Իվանիշվիլիի առաջին այցը Բրյուսել

20:46 • 12.11.12

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի առաջին այցը Բրյուսել, որը սկսվել է այսօր, ուղեկցվել է տհաճ միջադեպերով, այն փաստացի դեմարշի են ենթարկել Բելգիայի մայրաքաղաքում գտնվող՝ Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, հաղորդում է Известия պարբերականը:


Ոչ՜ ՆԱՏՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Գրիգոլ Մգալոբլիշվիլին, ոչ՜ էլ Բելիգիայի և ԵՄ-ի դեսպան Սալոմե Սամադաշվիլին վարչապետին չեն դիմավորել: Մգալոբլիշվիլին գերադասել է Պրահա մեկնել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու, որտեղ մեկնել է նաև Միխեիլ Սաակաշվիլին: Իսկ Սամադաշվիլին պարզապես հայտարարել է, որ զբաղված է Վրաստանի նախագահի այս շաբաթ նախատեսված այցի կազմակերպմամբ:


Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիձեն Известия պարբերականին տված հարցազրույցում դեսպանների նման պահվածքը անվանել է «բացարձակ դիվանագիտական կազուս» և «շատ վատ փաստ»:


«Պրոտոկոլի համաձայն դեսպաններին հնարավոր չէ մեղադրանք ներկայացնել, մինչև 2013թ. նախագահական ընտրությունները Սաակաշվիլին Վրաստանի առաջին դեմքն է, և նրանք աշխատում են նրա հետ: Սակայն կան արժանապատվության տարրական սահմաններ:

Մեր դեսպանները նախկինում օդանավակայանում էին դիմավորում նախարարներին, իսկ այստեղ խոսքը վերաբերվում է վարչապետի առաջին այցին», - պարբերականին հայտարարել է Թբիլիսիի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն: