«Հակառակ բաներ». նոր տեսահոլովակ՝ Գարիկից և Նարինե Դովլաթյանից (տեսանյութ)

18:36 • 12.11.12

Իրենց կապի մասին լուրերը հերքելուց և Գարիկի ամուսնությունից հետո հումորիստ-հաղորդավարն ու հաջողակ երգչուհի Նարինե Դովլաթյանը համատեղ տեսահոլովակ են թողարկել՝ Opposite Things («Հակառակ բաներ») անգլալեզու երգի հիման վրա:

 

Գարիկը հանդես է գալիս կիթառով, Նարինեն կատարում է ամբողջ երգը, տեսահոլովակը «սև-սպիտակ» է: Բուն կատարողներից դուրս կան նաև այլ «գործող անձինք», որոնք «հակառակ բաներ» են անում: Այդպես ըստ երևույթին վաճառողուհին «կպցնում է» կտրատված երշիկը, աղջիկը ծաղիկ է տալիս ժամադրության եկած տղային, երեխան օրորում է հորը և այլն:

 

Tert.am-ի հետ զրույցում Նարինեն պատմեց, որ երգն իր համար գրել է Գարիկը: Ըստ երգչուհու՝ երգն այն մասին է, թե որքան բաներ ենք սխալ ու հակառակ անում՝ վնասելով մեզ շրջապատող մարդկանց և ինքներս մեզ: Նարինեն ընդգծեց, թե հույս ունեն, որ տեսահոլովակում ներառված դրվագները շատերին մտածելու տեղիք կտան:

 

Սա Գարիկի և Նարինեի համատեղ ստեղծագործություն ունենալու ցանկության իրականացումն է, որին օգնել է նաև օպերատոր Դավիթ Այվազյանը՝ նկարահանելով տեսահոլովակը: