Շիրակի մարզում 23-ամյա երիտասարդը հոսանքահարումից մահացել է (տեսանյութ)

20:35 • 12.11.12

Երեկ երեկոյան, ժամը 17.40-ի սահմաններում Ախուրյանի շտապ բուժօգնությունը ահազանգ է ստացել,որ Ախուրյան գյուղում, անասնագոմին կից տարածքում, եռակցման աշխատանքներ կատարելիս, հոսանքահարվել է նույն գյուղի բնակիչ 23-ամյա Հաբեթ Աշոտի Ղազարյանը, այս մասին Tert.am-ը տեղեկացավ Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերությունից։

Դեպքից 20 րոպե անց տուժածին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Այստեղ կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն 23 ամյա երիտասարդի կյանքը փրկել բժիշկներին չի հաջողվել:


Դեպքի մանրամասները ճշտվում են Ախուրյանի ոստիկանությունում:Կատարվում է դատաբժշկական փորձաքննություն:



 

 

Տեսանյութը՝ Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերության