Ճանապարհատրանսպորտային պատահար Սյունիքի մարզում, կա մեկ զոհ
Նոյեմբերի 12-ին, ժամը 17.44-ին ԱԻ նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել վեկտրա» մակնիշի 08 ՍՕ 512 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վասակ Մելքումյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, ինչի հետևանքով 1985 թ. ծնված Մարգարիտա Մելքումյանը տեղում զոհվել է, իսկ 1982 թ. ծնված Դիանա Իսրայելյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Մարգարիտա Մելքումյանի դին եվ Դիանա Իսրայելյանին, ով տեղափոխվել է Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն:










